Հայաստանի պաշտպանության նախարարը Կոսովո չի մեկնի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը Կոսովո, որ պետք է կայանար հուլիսի 31-ին, հետաձգվել է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, այցը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:



Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում մասնակցում են հունական գումարտակի կազմում 2004 թվականի փետրվարի 12-ից: Ներկայումս Կոսովոյում է 34 զինծառայողներից կազմված յոթերորդ հերթափոխը:
 Ուշագրավ
---