Թուրքիան մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ

PanARMENIAN.Net - «Թուրքիան կշարունակի իրագործել բարեփոխումները Կոպենհագենի չափանիշների շրջանակներում, անկախ նրանից, թե ինչ կասեն Սարկոզին կամ Մերկելը: Քանի որ հայկական հարցն ու Կիպրոսի խնդիրը չեն մտնում այդ չափանիշների մեջ, ոչ մի փոփոխություն մեր քաղաքականության մեջ այդ խնդիրների վերաբերյալ հնարավոր չէ»,-հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունից ընտրված պատգամավոր Յաշար Յաքիշը:



Նրա խոսքերով, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ անփոփոխ կմնա: ««Ընտրություններում հաղթանակից հետո բոլոր առումներով Թուրքիան առավել ուժեղ կլինի: Մեր կառավարության քաղաքականությունն, ինչպես ներքին, այնպես էլ տարածաշրջանային հարցերում, հայտնի է: Այդ քաղաքականությունը կշարունակվի»,-ընդգծել է պաշտոնաթող թուրք դիվանագետը, հաղորդում է Bakiliar.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---