Հայ լրագրողները նվաճեցին Արագածը

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Հայաստանի 22 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ վերելք կատարեցին Արագած: «Սպորտի աշխարհ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոի խոսքերով, «Արագած» նախագիծը իրականացվեց սեպտեմբերի 24-30 կայանալիք «Սպորտ եւ մեդիա 2007» միջազգային փառատոնի շրջանակներում, որը կկայանա Ստամբուլում: «Վերելքի նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին միմյանց հետ, եւ ես կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Բոյկոն: Նշենք, որ վերելքի բոլոր մասնակիցներին, իսկ նրանք մոտ 50 հոգի էին, կտրվեն վկայականներ Արագածի հարավային գագաթի նվաճման մասին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---