ՀԱՊԿ-ն ու ՇՀԿ-ն համագործակցության արձանագրություն են ստորագրելու

PanARMENIAN.Net - Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) մի քանի օրվա մեջ համագործակցության մասին արձանագրություն են ստորագրելու: Այդ մասին հեռուստակամրջի ժամանակ, որի ընթացքում չինական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության հարցերը, հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Համագործակցության արձանագրությունը արդեն ամբողջությամբ պատրաստ է: Դրա ստորագրումը մի քանի օրվա հարց է»,- ասել է Բորդյուժան: Նա նշել է, որ այդ փաստաթղթում հստակ նշված են կազմակերպությունների միջեւ համագործակցության բոլոր ձեւերը: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, նման արձանագրությունները ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ մինչ այդ չեն ստորագրվել: «Դա նմանատիպ առաջին փաստաթուղթն է»,- ընդգծել է Բորդյուժան:



Ն. Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի համագործակցության համատեղ դաշտը շատ մեծ է: «Անվտանգության բոլոր հարցերը, որոնք այսօր գոյություն ունեն, մենք կարող ենք եւ պետք է միասին լուծենք»,- նշել է Բորդյուժան:



Նա նշել է, որ առաջիկա համագործակցության շրջանակներում ծրագրվում է հրավիրել ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարին ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ներկայացուցիչների նիստին, որը կայանալու է 2007 թվականի հոկտեմբերի 5-6 Դուշանբեում:



Ն. Բորդյուժան նաեւ կարծիք է հայտնել, որ համատեղ զորավարժությունների անցկացումը ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում շատ հետաքրքիր միջոցառում կլիներ: «Նման համագործակցությունը թույլ կտա ոչ միայն զուտ ռազմական ուղղվածության խնդիրներ իրականացնել, այլեւ մեր կազմակերպությունների համագործակցության հարցերը մշակել»,- նշել է Ն. Բորդյուժան, հայտնում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---