Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի նոր կառավարության հետ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի նոր կառավարության հետ հարաբերություների 90 տարվա բացակայությունից հետո: Այդ մասին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Մենք չենք կարող մնալ առանց հաղորդակցությունների եւ հարաբերությունների մեր հարեւանի հետ, իսկ դրան հասնելու ամենադյուրին ճանապարհը երկխոսությունն ու բանակցություններն են»,-նշել է նա:



«Ալ Ջազիրան» հիշեցնում է, որ խնդրի պատճառը հայերի զանգվածային սպանություններն են Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: «Թուրքիան ասում է, թե հայերը պատերազմի զոհ են դարձել, սակայն Հայաստանը ցանկանում է, որ 1915 թվականի իրադարձությունները ճանաչվեն որպես Ցեղասպանություն: Փակ հայ-թուրքական սահմանը մեկուսացրել է Հայաստանին, որը ելք չունի դեպի ծով, ինչն էլ ծանր է անդրադառնում տնտեսության վրա»,-նշում է հեռուստաալիքը, հաղորդում է Groong-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---