Մոսկվայում ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի խորհրդակցությունները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին (Լեհաստան), որոնք հանդիպել են Մոսկվայում աշխատանքային խորհրդակցություններ վարելու նպատակով:



Զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ գործունեության ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ ԵԱՀԿ հետագա ջանքերի ուղղվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---