Գլեդիս Բերեջիկլյանը` Ավստրալիայի ամենամեծ նահանգի վարչապետ![]() 23 հունվարի 2017 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը: Վարչապետի պաշտոնը թափուր էր Մայք Բեյրդի հրաժարականից հետո: Բերեջիկլյանը, որն աշխատել էր նրա հետ 6 տարի, այդ պաշտոնի միակ թեկնածուն էր: «Այսպիսով, Հայոց ցեղասպանությունը վերապրածների 46-ամյա թոռնուհին դարձել է առաջին կին վարչապետը Ավստրալիայի Ազատական կուսակցությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ: Այդ պաշտոնում նա կաշխատի առնվազն մինչև 2019-ի ընտրությունները, հայտնում է « Sputnik-Արմենիան»: Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Բերեջիկլյանին Ավստրալիայի հայ համայնքի անունից պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որին համայնքի ներկայացուցիչների մեծ մասն անձամբ է ճանաչում: Գլեդիս Բերեջիկլյանը ժողովրդականություն է վայելում ավստրալացիների շրջանում: Նրա կյանքի պատմությունը մոտ է շատերին` նա հայ գաղթականների ընտանիքից է, լավ կրթություն է ստացել և մեծ հաջողությունների հասել պետական պաշտոններում: Բերեջիկլյանն ակտիվ մասնակցություն ունի Սիդնեյի հայ համայնքի կյանքում, հիանալի տիրապետում է հայերենին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |