Թուրքիայում եւս մեկ հայկական եկեղեցի թանգարանի են վերածելու 2 օգոստոսի 2007 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել են Վանի Արտամետի (թուրք- Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Թուրքական մամուլի հաղորդմամբ, վերանորոգված հայկական եկեղեցին կգործի որպես թանգարան: 2007թ. հունիսի 6-ին սկսված վերականգնողական աշխատանքները իրականացնելու համար Եվրամիությունը հատկացրել է 185 հազար եվրո: 13-րդ դարում հայերի կողմից կառուցված եւ երկար ժամանակ չգործող Էդրեմիթի եկեղեցին տեղի բնակչության, ինչպես նաեւ զբոսաշրջիկների առջեւ իր դռները կբացի որպես Վան քաղաքի թանգարան, որտեղ կցուցադրվեն Վանի պատմամշակութային արժեքները, հաղորդում է «Երկիրը»:Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական եկեղեցին Թուրքիայում վերածում են թանգարանի: 2007 թվականի մարտի 29-ին Վանա լճի Ախթամար կղզում կայացավ Սուրբ Խաչ եկղեցու վերաբացումը` որպես թանգարան, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհասփյուռ հայերի շրջանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |