Թուրքիան կարողացավ միջազգային հանրության վզին փաթաթել իր տեսակետը 1915 թվականի իրադարձությունների մասին 3 օգոստոսի 2007 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Արեւմտյան լրագրողները պատրաստ չեն ճշմարտությունը խոսել Օսմանյան Թուրքիայում կայացած 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին Երեւանում` Ամերիկյան համալսարանում տված դասախոսության ժամանակ հայտարարել է անգլիական The Independent թերթի թղթակից Ռոբերտ Ֆիսքը: Նրա խոսքերով, Թուրքիան կարողացավ միջազգային հանրության վզին փաթաթել իր տեսակետը այն մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերը տարհանվել են, քանի որ կարող էին քաղաքացիական պատերազմ սկսել Օսմանյան Կայսրությունում: «Հրանտ Դինքի սպանությունից հետո ես կարդում էի միջազգային լրահոսը, Reuters գործակալությունը նյութ է հաղորդել Տրապիզոնից, որում կար ամեն ինչ, բացի սպանության իրական դրդապատճառներից: Այնտեղ խոսվում էր սոցիալան պատճառների մասին, այն մասին, որ երիտասարդությունը զենք է կրում եւ այլն: Ավելին, The New York Times-ը անընդհատ գրում է հայերի եւ թուրքերի լավ հարաբերությունների մասին Օսմանյան Կայսրությունում»: Բոլորը հոյակապ գիտեն, որ դա ճիշտ չէ, սակայն, այնուամենայնիվ, գրվածը տեսակետ է դառնում»,- ասել է Ֆիսքը:Համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող եւ գրող, Մերձավոր Արեւելքի վերաբերյալ գրքի հեղինակ եւ The Independent-ի թղթակից Ռոբերտ Ֆիքսը իր վերջին գրքում` «Քաղաքակրթությունների մեծ պատերազմը», առանձին գլուխ է նվիրել Հայոց ցեղասպանությանը` «Առաջին Հոլոքոստը» անվանումով: Գրքում Ֆիսքը պատմական փաստաթղթեր է ներկայացնում, հարցազրույցներ կոտորածներից մազապուրծ հայերի հետ, որոնք հաստատվել են Լիբանանում եւ Սիրիայում: Գիրքն արդեն թարգմանվել է թուրքերեն, սակայն մինչեւ հիմա չի հանվել վաճառքի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |