Բրյուսելի ահաբեկչությունն ուղղված էր առաջին հերթին ԱՄՆ, ՌԴ և Իսրայելի քաղաքացիների դեմ![]() 24 հունվարի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - 2016-ի մարտին Բրյուսելի օդանավակայանում ռումբեր պայթեցրած ահաբեկիչները ձգտել են, որ առաջին հերթին տուժեն ԱՄՆ, ՌԴ և Իսրայելի քաղաքացիները, գրում է ՏԱՍՍ-ը AFP-ի վրա հղումով: Մասնավորապես, գործակալության աղբյուրներից մեկը նշում է, որ պայթյունները որոտացել են ԱՄՆ, ՌԴ և Իսրայելի ավիաընկերությունների գրանցման կետերից ոչ հեռու, ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրների քաղաքացիները թիրախային էին հարձակվողների համար: Բացի այդ, ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին, որ ահաբեկիչները դեպի օդանավակայան ճանապարհին խոսել են ամերիկացիների և Մերձավոր Արևելքում նրանց ռազմական գործողությունների հանդեպ ատելության մասին: Այդ մասին պատմել է տաքսու վարորդը: Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ թեև ահաբեկիչները կարող էին դիտարկել ՌԴ քաղաքացիներին որպես հիմնական թիրախներից մեկը, առաջին հերթին, սակայն, նրանց ուշադրության կենտրոնում Իսրայելի քաղաքացիներն էին և հրեաներն ընդհանրապես: Նա ուշադրություն է դարձրել, որ տերմինալում իրեն պայթեցրած մահապարտներից մեկը ` Նաջիմ Լահրաուին, որը մոտ 60 ուսանողների ամբոխում էր գտնվում, «վերջին պահին ուղղվել է դեպի երկու արմատական հրեաների կողմը»` հավանաբար ուշադրություն դարձնելով նրանց հագուստին: Այդ ամենը ֆիքսել են տեսախցիկները: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնել է AP աղբյուրը իրաքյան հետախուզությունում, ԻՊ ահաբեկիչները սիրիական Ռաքքայում 2 ամիս ահաբեկչություններ են ծրագրել Եվրոպայի օդանավակայաններում և երկաթուղային կայարաններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |