Ռուսական գազի ներկրումը ՀՀ 2016-ին կրճատվել է 2.6%-ով![]() 24 հունվարի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Ռուսական գազի ներկրումը Հայաստան 2016-ին նվազել է` հասնելով 1.87 մլրդ խմ 2015-ի 1.92 մլրդ խմ դիմաց: Այս մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման համար նախապատրաստված նյութերում: «Հայաստանի գազամատակարարումը գործնականում ամբողջությամբ կախված է ռուսական գազի առաքումից, որն իրականացվում է Վրաստանի տարածքով: 2016-ին առաքվել է 1.87 մլրդ խմ գազ (2015-ին`1.92 մլրդ խմ)»,-ասվում է նյութերում: Ըստ նախարարների կաբինետի նյութերի, երկու երկրների գործակցության մյուս խոշոր ոլորտը գործակցությունն է գազի շուկայում: Մասնավորապես, ըստ ՏԱՍՍ-ի, ռուսական «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է, որի հիմնական գործառույթն է գազի մատակարարումը Հայաստանի ներքին շուկայում, հայտնում է angi.ru-ն: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» ՀՀ տարածքում գազաէներգետիկ օբյեկտների ֆինանսավորմանը հատկացրել է մոտ 550 մլն դոլար, այդ թվում` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման և Իրան-ՀՀ գազատարի շինարարության մասնակցության համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |