ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ ռազմական դոկտրինի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 3 օգոստոսի 2007 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստը, որը նախագահում էր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, քննարկվեցին եւ համաձայնեցվեցին հանձնաժողովի անդամների նկատառումներն ու առաջարկությունները:Նիստի վերջում որոշումներ կայացվեցին հանձնաժողովի հետագա կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ, եւ հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Մ.Հարությունյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |