Թուրքիան եւ ԵՄ-ն պետք է շարունակեն սերտ համագործակցությունն աշխարհում անվտանգության զարգացման համար 4 օգոստոսի 2007 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Արդարության եւ զարգացման կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին կապերի գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան: Նրա խոսքերով, վստահությունը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հանդեպ եւ առավել սերտ հարաբերությունները ԵՄ-ի հետ, որոնց կողմ է երկրի ղեկավարությունը, այս ընտրությունների կարեւոր արդյունքն են: «Գոյություն ունեն շատ ոլորտներ, որտեղ Թուրքիան եւ Եվրամիությունը համագործակցելու են առաջիկա տարիներին: Մեր համագործակցության հիմնական ուղղությունը տեւական առաջընթացի հասնելն է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Ես ողջունում են Ռեջեփ Թաիփ Էրդողանի որոշումը ԵՄ-ի հանդեպ Թուրքիայի նպատակների իրագործման հարցում, ներառյալ այն բարեփոխումները, որոնք կապահովեն դա: Թուրքիան եւ ԵՄ-ն պետք է շարունակեն սերտ համագործակցությունը աշխարհում անվտանգության զարգացման համար, սկսած Մերձավոր Արեւելքից, Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆղանստանից եւ այլն»,-հայտարարել է Խ.Սոլանան, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |