Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար 6 օգոստոսի 2007 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Չմոռանանք, որ ռուսական շուկան ամենահասանելին է մեզ համար»,-նշել է նա: ՀՀ արտգործնախարարի խոսքերով, այնպիսի ոլորտներում ինչպես էներգետիկան, տրանսպորտը, մետալուրգիան, քիմիան, առեւտուրը արդեն հաստատված երկկողմ հարաբերություններից բացի, հայտնվել են զարգացման նոր ուղղություններ` բանկային համակարգ, թանկարժեք քարերի մշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, փոքր եւ միջին բիզնես:Ինչպես նշել է Վարդան Օսկանյանը, այսոօր Հայաստանում գրանցված է շուրջ 700 կազմակերպություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: Ռուսական կապիտալի աճը մեկ անգամ եւս վկայում է, որ հայկական շուկան առավել գրավիչ է դառնում ոչ միայն ռուսական կապիտալի, այլ նաեւ այլ երկրների ներդնողների համար: Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար, հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |