Ղարաբաղում կայացած ընտրությունների անտեսումը կոռեկտ չէ եւ հակասում է արդի քաղաքական արժեքներին

PanARMENIAN.Net - «Մենք պատրաստ ենք շարունակել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն արդեն առկա սկզբունքների հիման վրա: Ադրբեջանական կողմի տատանումներին եւ ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու որոշ նշաններին հակառակ, մենք համոզված ենք, որ քաղաքական կամքի առկայության դեպքում կարող ենք լուրջ առաջընթաց գրանցել»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:



Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրություններին, ապա, ըստ նրա, «վստահաբար կարելի է ասել, որ այդ ընտրությունները դարձան ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ապահովման գրավականը Արցախի ժողովրդի համար, ինչն իր հերթին, կարող է միայն դրական նշանակություն ազդեցություն ունենալ հետագա բանակցային գործընթացի վրա»: Այդ ընտրությունների անտեսումը կոռեկտ չէ եւ հակասում է արդի քաղաքական արժեքներին այն դեպքում, երբ ընտրովի իշխանության առկայությունն Արցախում նախատեսված է մի շարք միջազգային փաստաթղթերով, հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
---