Պեսկով. Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը կարող է կայանալ հունվարի 28-ին![]() 27 հունվարի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պեսկովը դրական է պատասխանել լրագրողների համապատասխան հարցին: Ավելի վաղ NBC-ի թղթակից Հեյլի Ջեքսոնը ԱՄՆ վարչակազմում աղբյուրների վրա հղումով հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցն ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Թրամփն ինքը Fox News-ին տված հարցազրույցում ակնարկել էր, որ առաջիկայում հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ: Պուտինն ու Թրամփը մեկ անգամ արդեն խոսել են հեռախոսով: Դա տեղի է ունեցել 2016-ի նոյեմբերի 14-ին` նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: «Մենք պատրաստ ենք այդպիսի հանդիպում կազմակերպել Արկտիկական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, եթե քաղաքական իրավիճակը տրամադրի դրան»,-ասել էր Ֆինլանդիայի վարչապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |