ՄԱԿ-ը զգուշացնում է. Եմենում 2,2 մլն երեխա սովամահ կարող է լինել![]() 27 հունվարի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օ’ Բրայենը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդում` նա ասել է, որ Եմենի մոտ 10 մլն բնակիչ սննդամթերքի կարիք ունի, շատերը սովամահության եզրին են: Նա հայտնել է նաև, որ նրանց թվում 2,2 մլն երեխա կա:: «Հումանիտար իրավիճակը Եմենում վատթարանում է: Զինված հակամարտությունը սրվում է: Երկրում շարունակվում են ամենօրյա ռմբակոծությունները, զինված բախումները: Վերջին շաբաթվա ընթացքում մենք հաղորդագրություններ ենք ստացել 365 միջադեպի մասին»,-ասել է Օ’ Բրայենը: 2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև: Ըստ Օ’ Բրայենի, Եմնեում 7469 մարդ է սպանվել, ևս 40.000-ը` վիրավորվել է:ՄԱԿ-ը հաշտեցման կոչ է անում` հումանիտար օգնությունը բնակչությանը հասցնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |