Էրդողանը կզբաղվի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ![]() 27 հունվարի 2017 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սբ Պետրոս հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Սիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Պոլսի Հայոց պատրիարքի սպասվող ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական նստավայրում, հաղորդում է Rusarminfo.ru-ն: «էրդողանը նշել է, թե ընտրության հետաձգման պատճառը հայ համայնքի թերացումն է, քանի որ իշխանություններն այս գործընթացին ընդհանրապես չեն միջամտում» ,- հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է Պետրոս Սիրինօղլուն: Էրդողանը Սիրինօղլուին խոստացել է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ավարտից հետո Թուրքիայի ղեկավարությունն անմիջապես կզբաղվի Պոլսի հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցով: Հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |