Հրապարակի շատրվանների «երգացանկը» 2017-ին կփոխվի![]() 27 հունվարի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների «երգացանկը» 2017 թ.-ին կփոխվի: «Ապրիլին երգող շատրվանները նորից կաշխատեն, և այս տարի նրանք նոր երաժշտական ծրագիր կունենան, որը, կարծում եմ, շատ դուր կգա մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին», - լրագրողներին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը` ավելացնելով, որ ծրագիրը մի քանի տարի չէր փոփոխվել: Նրա խոսքով, ավանդական դասական ստեղծագործություններին կավելանան նաև հայկական ազգային ստեղծագործությունները, ինչպես նաև հանրաճանաչ միջազգային հիթեր: Հանրապետության հրապարակում շատրվանների կառուցման նախագիծը պատկանում է հայ ճարտարապետ Մարկ Գրգորյանին: Ռեստավրացիոն աշխատանքները սկսվել են միայն 2006 թ.-ին: 2007 թ.-ի սեպտեմբերի 21-ին լեգենդար շատրվանները կրկին բացվեցին հանրության համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |