Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախել է Էստոնիային ու գլխավորել խմբային աղյուսակը![]() 27 հունվարի 2017 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման C խմբի առաջին փուլում հունվարի 26-ին Հայաստանի հավաքականը ջախջախել է Էստոնիային 5-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Նասիբյանը, Գարեգին Մաշումյանը, Սարո Մարդանյանը: Հունվարի 26-ին Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում 5:3 հաշվով հաղթել էր Գերմանիայի հավաքականին: Հայաստանը գլխավորել է խմբային աղյուսակը: Հունվարի 26-ից 29-ը ընթանում են 2018 թ. ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարի հանդիպումները: Հայաստանի հաջորդ մրցակիցն է Լատվիայի հավաքականը: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճի միայն խմբի հաղթողը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |