Եվրոպայի առաջնությունում հայ գեղասահորդուհին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը

Եվրոպայի առաջնությունում հայ գեղասահորդուհին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում կանանց մենասահքում ելույթ ունեցող Անաստասիա Գալուստյանին ընդամենը մի քանի բալ չի բավարարել լավագույն տասնյակում հայտնվելու համար:

Տասնութամյա Գալուստյանը 34 մասնակցից զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ 155.14 բալով, հաղորդում է Newsarmenia.am-ը:

Կարճ ծրագրում հայ գեղասահորդուհին գրավել էր 10-րդ հորիզոնականը՝ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը և իրավունք ստանալով մասնակցելու եզրափակիչ փուլին։

Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) դարձել է գեղասահքի Եվրոպայի չեմպիոն՝ սահմանելով համաշխարհային 2 ռեկորդ: Նա ներկայացել է ազատ ծրագրով, գրանցել 150.79 բալ և առաջնությունում հաղթանակ տարել ընդհանուր 229.71 բալով:Երկու ցուցանիշն էլ նոր համաշխարհային ռեկորդ են:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---