Կանադայում անհայտները կրակ են բացել մզկիթում. 6 զոհ կա![]() 30 հունվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - 6 մարդ է զոհվել կանադական Քվեբեկի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ արձակված կրակոցներից, հայտնում է Reuters-ը: Կրակ բացողները 3-ն են եղել, հայտնել է ականատեսը: Խոսքը Քվեբեկի Իսլամական մշակութային կենտրոնի մասին է: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և հրաժարվել է մեկնաբանություններից: Ըստ ականատեսի, մզկիթում մոտ 40 մարդ է եղել, հայտնում է ՌԲԿ-ն: Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում են մեծաթիվ ոստիկանական մեքենաներ: CBC News-ը գրում է «բազմաթիվ ոստիկանների ներկայության մասին» Քվեբեկի մզկիթի մոտ: Ըստ Radio Canada-ի, կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներից մեկին հաջողվել է ձերբակալել, երկրորդը հետախուզման մեջ է: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ահաբեկչական գործողություն է որակել կատարվածը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նա գրել է, որ այն ուղղված էր մահմեդականների դեմ: «Մենք դատապարտում ենք մահմեդականների դեմ ուղղված այս ահաբեկչությունը, որոնք գտնվում էին երկրպագության և ապաստանի վայրում»,-գրել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |