Լեհ լրագրողը սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով![]() 30 հունվարի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում: Այդ մասին «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում գրառում է կատարել լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը: Նա հայտարարել է նաև, որ սպառնալիքներ է ստանում Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու որոշման պատճառով: «Սպառնալիքներ եմ ստանում Ղարաբաղի հարցում իմ դիրքորոշման պատճառով: Ինձ ուզում են ահաբեկել, քանի որ ես հանդես եմ գալիս Արցախի կողմից, ի պաշտպանություն հայերի մահմեդականներից, որոնք արդեն մի անգամ ցեղասպանություն են գործել հայերի հանդեպ: Եվրոպան պետք է հստակ հասկանա` Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ցանկացած պահի ոչնչացնել Հայաստանը և իրենց օգտին լուծել հայ ժողովրդի գոյատևման հարցը: Հայերը եվրոպական քաղաքակրթության մաս են կազմում և մենք պարտավոր ենք օգնել նրանց իսլամական աշխարհի և Թուրանի կողմից հարձակման դեպքում»,-գրել է լեհ լրագրողը: Նա հայտնել է նաև, որ շուտով կրկին ելույթ է ունենալու ռուսական հեռուստատեսությամբ, կրկին Ղարաբաղի հարցով: «Ես թքած ունեմ վայրենիների սպառնալիքների վրա: Ես լեհ եմ, ես երբեք չեմ կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին Հայաստանի դեմ: Լեհ թագավոր Յան III Սոբեսկին ցույց է տվել թե ինչպես է պետք է խոսել Թուրանի հետ, և պետք է շարունակել այդ գիծը: Թեման փակված է»,-գրել է Մացեյչուկը: Նա ասել է, որ ռուս ռազմական թղթակցի հետ քննարկել է Ղարաբաղի մասին փաստագրական ֆիլմի նկարահանման հնարավորությունը: «Ցանկանում էինք Ղրիմի մասին նկարահանել, բայց կարծես, մեր առաջին համատեղ լեհ-ռուսական նախագիծը կլինի քաղաքակրթությունների պատերազմը Հայաստանում, պատերազմ, որտեղ հայերը պաշտպանում են իրենց հողն ու քրիստոնյա աշխարհը մահմեդականներից»,-գրել է լրագրողը: «Եվրոպան պետք է արթնանա և եզրակացություններ անի` Հայոց ցեղասպանությունը պատահականություն չէր, եթե Արցախն ընկնի, դա կարող է կրկնվել մեր աչքի առաջ: Մենք պետք է ավելի արագ գիտակցենք սպառնալիքն ու համարժեք միջոցներ ձեռնարկենք` քաղաքակրթությունների պատերազմ է. Արցախ, Կոսովո, Ռուսաստանի և Եվրոպայի մահմեդականացում: Կամ մենք կհասկանանք դա, կամ 50 տարի անց մեր թոռները կապրեն որպես մահմեդականներ»,-գրել է Մացեյչուկը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |