Cbonds. ՀՀ-ում պարտատոմսեր թողարկող առաջատար բանկն Ամերիաբանկն է![]() 30 հունվարի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Cbonds տեղեկատվական գործակալությունը հրապարակել է հարավկովկասյան հանրապետությունների` 2016թ. տեղական պարտատոմսերի շուկաներում իրականացված թողարկումների և հրապարակային տեղաբաշխումների ցանկը: ՀՀ բանկերից առաջատարն Ամերիաբանկն է, որը տեղաբաշխել է պարտատոմսերի 3 թողարկում 22 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով (հարավկովկասյան շուկայում մասնաբաժինը` 7.12%): Ընդ որում, ուշադրության է արժանի դասակարգման ոչ թե ծավալային, այլ քանակական բաղադրիչը, համաձայն որի ՀՀ-ում պարտատոմսերի տեղաբաշխումների և թողարկումների քանակը 2016թ.-ին ավել է եղել հարևան երկրների համանման ցուցանիշներից, որն իր հերթին արտացոլում է ՀՀ պարտատոմսերի շուկայում առողջ մրցունակությունը, զարգացվածությունը և ոչ բևեռացված լինելը: Ցանկն ու տվյալներն ամբողջությամբ ներկայացված է հետևյալ հղումով: Cbonds-ը Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և այլ զարգացող երկրների ֆիքսված եկամտի շուկաներում մասնագիտացված անկախ առաջատար տեղեկատվական գործակալություն է: Իր գործունեության ավելի քան 10 տարվա ընթացքում Cbonds-ը տրամադրում է պարտատոմսերի բազայի, ինդեքսների, շուկայի նորությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկատվություն: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |