Բրյուսելում ընթանում է Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրների ներկայացուցիչների համաժողովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերրերո-Վալդները Բրյուսելում հյուրընկալելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) մեջ մտնող բոլոր երկրների եւ Եվրոպական միության նախարարների եւ այլ ներկայացուցիչների, որոնք մասնակցելու են երբեւէ տեղի չունեցած նման կարգի առաջին հանդիպմանը: «Աշխատենք միասին` ամրապնդելով Եվրոպական հարեւանության քաղաքականությունը» խորագրով միջազգային այս համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել է եւ հյուրընկալվել Եվրոպական հանձնաժողովի կողմից, տեղի է ունենալու նախարարական մակարդակի առավոտյան նստաշրջան, որտեղ հիմնականում քննարկվելու են առեւտրի ազատականության հնարավորությունները, տեղաշարժը, կլիմայի փոփոխության եւ էներգետիկ անվտանգության մարտահրավերները: Կեսօրվա նստաշրջանը մյուս մասնակիցներին, այդ թվում` բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին եւ ոչ կառավարական կազմակերպություններին բանավիճելու հնարավորություն կընձեռի: Համաժողովը բացելու է Ժոզե Մանուել Բառոզուն` Հանձնաժողովի նախագահը, Լուիս Ամադոն` Պորտուգալիայի արտգործնախարարը եւ ներկայից ԵՄ Նախագահությունը եւ Բենիտա Ֆերրերո-Վալդները: Բենիտա Ֆերրեր-Վալդները ասաց. «Սա հավասարների գործընկերություն է, եւ կարեւոր է, որ մենք ուշադրությամբ լսենք մեր հարեւանների նկրտումները: Ես կարծում եմ, որ ամանակն է, որ մենք համախմբենք մեր գործընկերներին այս քաղաքականութունն ամրապնդելու վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով»,-հաղորդել են Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության մամլո ծառայությունում: Համաժողովում Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---