Արգենտինայի հայ համայնքը դատապարտել է Չավուշօղլուի այցը

Արգենտինայի հայ համայնքը դատապարտել է Չավուշօղլուի այցը

PanARMENIAN.Net - Արգենտինայի հայ համայնքը շատ խիստ հայտարարությամբ դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցը։ Վերջինս աշխատանքային շրջագայություն է կատարում Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում:

Արգենտինայում սա Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է վերջին 20 տարվա ընթացքում: Դրա նպատակը, ըստ Չավուշօղլուի, «ավելի սերտ կապեր հաստատելն է բարեկամ երկրների հետ՝ դիմագրավելու համաշխարհային խնդիրները՝ ահաբեկչությունը, գլոբալ ջերմացումը և համաճարակները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայ համայնքը դատապարտել է Չավուշօղլուի այցը՝ ընդգծելով, որ նա ներկայացնում է մի պետություն, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը և նաև աջակցում է Ադրբեջանին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական գործողություններում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---