Ճապոնիայի վարչապետ. Պատրաստ ենք զարգացնել ՀՀ հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում![]() 31 հունվարի 2017 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիան պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Այս մասին հայտարարվել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հանդիպմանը: Պաշտոնական այցով Ճապոնիայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Հանդիպման ընթացքում վարչապետը փաստել է, որ հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարևոր փուլում է, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրի համագործակցության վրա: ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաև միջազգային բազմակողմ հարթակներում: Սահակյանը Աբեին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետը նշել է, որ երկու երկրի համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում: Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել և զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում: Սահակյանն ու Աբեն քննարկել են նաև տնտեսության, առևտրի, մշակույթի և տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |