ՄԻՊ. ՀՀ-ում ամեն 6-րդ սպանությունը կատարվում է ընտանեկան բռնության արդյունքում31 հունվարի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը շատանում են: Այդ մասին «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինարից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը: «ՄԻՊ աշխատակազմ դիմում են այն անձինք, ովքեր տուժում են ընտանեկան բռնություններից: Կարևոր է բոլոր գործընկերների մասնակցությամբ արդյունավետ պայքար տանելը: Որովհետև իրավապահ մարմինների պաշտոնական վիճակագրությունն է վկայում, որ նման դեպքերը շատանում են, և այդ աճի միտումը մտահոգիչ է», - նշել է Թաթոյանը, հայտնում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ սեմինարի հիմնական նպատակն է համատեղ ջանքերով փորձել հասկանալ բռնությունների կանխարգելման ուղղությունները: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի դեմ պայքարողների դիտարկմանը, թե նման օրենքն ընտանիքներ է քանդում` Թաթոյանը պատասխանել է. «Համաձայն չեմ այդ կարծրատիպի հետ: Ինձ համար շատ կարևոր է ընտանեկան արժեքների խթանումը, մենք պետք է ընտանիքահեն հասարակության սկզբունքերով առաջ գնանք, և առանց այս բռնությունների կանխարգելման հնարավոր չի լինի ընտանեկան արժեքների խթանումը: Իսկ իրավապահ մարմինների վիճակագրությունների ուսումնասիրումը ցույց է տվել, որ հանրապետությունում կատարվող սպանությունների 17% վերաբերվում են հենց այս ոլորտին: Բացի այդ՝ մենք ունենք դեպքեր, երբ երեխան սպառնալիքների պատճառով կարող է շաբաթներով դպրոց չհաճախել»: Նա նաև ընդգծել է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» օրենքի նախագծի մշակման փուլում ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ պայմանավորվածություն է եղել բոլոր գործընկերների հետ իրականացնել լիարժեք համատեղ քննարկում՝ հասկանալու համար օրենքի այն մտահոգիչ դրույթները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել: Ըստ World Vision-ի, ՀՀ կանանց 38.5%-ը կարծում է, որ պետք է հանդուրժել բռնությունը հանուն ընտանիքի: 2016-ին Հայաստանում գրանցվել է կանանց մահվան 14 դեպք ընտանեկան բռնության հետևանքով: Այդ մասին ավելի վաղ հայտարարել է Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը Կանանց հանդեպ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |