Իսրայելը 3000 տուն կկառուցի Հորդանանի Արևմտյան ափին![]() 1 փետրվարի 2017 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու մասին: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես հավանություն եմ տվել պաշտպանության նախարարի առաջարկին Հորդանանի Արևմտյան ափին 3000 տուն կառուցելու վերաբերյալ»,-ասել է վարչապետը, գրում է Lenta.ru-ն: Հունվարի 24-ին Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց այդ տարածաշրջանում 2.500 միավոր բնակարան կառուցելու մասին: Նշվում էր, որ տները հիմնականում կկառուցվեն արդեն գործող բնակավայրերի սահմաններում: Հունվարի 22-ին Նեթանյահուն չեղաևրկեց Արևելյան Երուսաղեմում տների կառուցման արգելքը: «Այլևս հարկ չկա համաձայնեցնելու հրեական թաղամասերում կառուցվելիք ծինարարությունը: Մենք կկառուցենք որքան ուզենք և որտեղ ուզենք»,-ասել է նա: ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց: Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից: Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ: Իսրայելը ժամանակավորապես սահմանափակել է աշխատանքային կապերն այն երկրների հետ, որոնք դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ում հավանություն են տվել 2334 բանաձևին, որը դատապարտում է հրեական ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |