Մոսկվա-Երևան ինքնաթիռը չի կարողացել թռչել Մոսկվայից անսարքության պատճառով

Մոսկվա-Երևան ինքնաթիռը չի կարողացել թռչել Մոսկվայից անսարքության պատճառով

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ի առավոտյան UTair ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Երևան չվերթը, չի կարողացել օդ բարձրանալ` թռիչքին պատրաստվելիս օդանավի օդաչուն զեկուցել է ինքնաթիռում կրիտիկական իրավիճակի մասին:

Թռիչքի չեղարկման պատճառ են դարձել կոտրված փականները ինքնաթիռի թևերի հետևի մասում, գրում է Rusarminfo-ն:

Ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել: «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայությունները ստուգում են ինքնաթիռը:

2017-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները 2016-ի համեմատ նվազել են 12%-ով: Այդպիսի տվյալներ են բերում զբոսաշրջային «Տուտու.ռու» ծառայության փորձագետները, որոնք առանձնացրել են ՌԴ-ից արտերկիր ամենաբյուջետային ու պահանջված ավիաչվերթները: 2017-ի փետրվարի համար Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի միջին արժեքը նվազել է մինչև 8983 ռուբլի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---