Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական եւ թուրքական հատվածների շինարարությունը կսկսվի հոկտեմբերի սկզբին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարության բաժնի վարիչ Սադրադդին Մամեդովը: Նա հաղորդել է, որ վրացական հատվածի երկարությունը կկազմի 29 կմ, թուրքականինը` 76 կմ: Տրանսպորտի նախարարության աշխատակցի խոսքերով, կառուցումը կսկսվի վրաց-թուրքական սահմանից, որտեղ եւ տեղի կունենա երկաթուղու հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Երկաթուղու շինարարության մրցույթի արդյունքները ծրագրվում է ամփոփել մինչեւ սեպտեմբերի վերջ, այս պահին իրենց մասնակցության մասին հայտարարել են 50 ընկերություններ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:



Նշենք, որ երկաթուղու վրացական եւ թուրքական հատվածների շինարարության աշխատանքային նախագիծը մշակել է թուրքական Yuksel Domanic ընկերությունը:



Հիշեցնենք, որ ԲԹԿ-ի շինարարության մասին ամփոփիչ փաստաթուղթը Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրվել էր փետրվարին Թբիլիսիում: Ադրբեջանը Վրաստանի «Մարաբդա-Կարսի երկաթուղի» ՍՊԸ-ին 200 մլն դոլար արտոնյալ վարկ է տրամադրել 25 տարի ժամկետով տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:



Հատկացված վարկի հաշվին Վրաստանի տարածքում կկառուցվի 29 կմ-անոց նոր ճանապարհ, սպասարկման եւ տեխսպասարկման կետ Թուրքիայի հետ սահմանում, ինչպես նաեւ կվերակառուցվի հին ճանապարհը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---