Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանին դատի են տվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի փաստաբան` Թունջել Սայմանի դեմ ուղղված դատավարությունը: Դատավարություն սկսելու համար հիմք է ծառայել Սայմանի հայտարարությունն այն մասին, թե փաստաբան Քեմալ Քերինչիսը «հարգված մարդ չէ»: Հայտարարությունն արվել է 2006 թվականի մայիսին` Արատ եւ Հրանտ Դինքերի դատավարության ժամանակ: Դինքի ընտանիքի փաստաբանը հայտարարում է, որ իր խոսքերն ուղղված չեն եղել դատական գործընթացին ներկա գտնվողներից որեւէ մեկին: Այնուամենայնիվ, մեղադրական եզրակացության մեջ Թուրքիայի գլխավոր դատախազի տեղակալ Բեյօղլու Հայրեդդին Ույսալը պահանջում է դատապարտել Թունջել Սայմանին երկու տարվա ազատազրկման «վիրավորանք հասցնելու» մեղադրանքով, գրում է «Ռադիկալ» թերթը:



Հիշեցնենք, որ Ստամբուլի դատախազությունն երեք տարվա ազատազրկում է պահանջում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի որդու` Արատ Դինքի եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի համար, որոնք մեղադրվում են «թուրք ազգին վիրավորելու» համար: Թուրքիայի հանրային գործերի նախարարությունը նրանց դեմ դատական հայց է ներկայացրել Հրանտ Դինքի հարցազրույցն երկրորդ անգամ տպագրելու համար, որտեղ Դինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Եթե Արատ Դինքը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---