Բուխարեստում մոտ 150.000 մարդ է դուրս եկել ցույցի![]() 2 փետրվարի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում մոտ 150.000 մարդ է դուրս եկել ցույցի: Նրանք դեմ են հանդես գալիս փոփոխություններին քրեական օրենսգրքում և համաներմանը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Reuters գործակալությունը հայտնում է 130-150.000 ցուցարարների մասին Բուխարեստի փողոցներում, և 250.000-ի մասին երկրի տարածքում: Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Գողեր», «Հրաժարական», «Ոչ` համաներմանը»: Ցուցարարները մտավախություն ունեն, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն կոռուպցիայի համար բանտարկված քաղաքական գործիչները, ինչպես նաև մի շարք վտանգավոր հանցագործներ: Վարչապետ Սորին Գրիդյանուն առաջարկել էր համաներում հայտարարել բեռնաթափելու համար բանտերը: Այդ նախաձեռնությանը դեմ հանդես եկավ նախագահ Կլաոսւ Յոհանիսը, որին սատարեց Ազգային ազատական կուսակցությունն` անվստահություն հայտնելով կառավարությանը: Այս ցույցերն ամենաբազմամարդն են Ռումինիայում վերջին 25 տարում: Բողոքի ակցիաներ անցնում նաև այլ քաղաքներում` Գալացում, Յասսահում, Սիբիուում, Տիմիշոարում և այլուր: Ցույցերը խաղաղ են անցնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բողոքի առաջին ալիքը Ռումինիայում բարձրացավ հունվարի 22-ին: Այն ժամանակ ցուցարարները մոտ 20.000 էին: Մեկ շաբաթ անց փողոց դուրս եկավ արդեն մոտ 100.000 մարդ: Համաներման են ենթակա 60-ից տարեց կալանավորները, հղի կանայք, փոքր երեխաներ ունեցողները` անկախ մեղադրանքից: Կարող են ազատ արձակվել նաև այն կալանավորները, որոնց ազատազրկման ժամկետը չի գերազանցում 5 տարին` բացառությամբ քրեական հանցագործությունների և բռնաբարության համար դատապարտվածների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |