Թուրքիայի նոր սահմանադրության մեջ 301-րդ հոդվածը կարող է բացակայել 5 սեպտեմբերի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՔՕ-ի տխրահռչակ 301-րդ հոդվածը կարող է բացակայել Թուրքիայի նոր սահմանադրության մեջ: Նոր սահմանադրության նախագծի հոդվածներից մեկը, որի աշխատանքներն ավարտվել են, պահանջում է, որ Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի այն օրենքներն, որոնք հակասում են Թուրքիայի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին: 301-րդ հոդվածը կիրառվում էր այն լրագրողների եւ գրողների դատական հետապնդման համար, որոնք «վիրավորել են ազգային արժանապատվությունը» եւ ուղղված է Մարդու իրավունքների եվրոպական խարտիայի դեմ: Նոր սահմանադրության նախագծի հեղինակներից մեկի` պրոֆեսոր Էրգուն Օզբուդունի խոսքերով, նոր խմբագրության մեջ կմնա 90-րդ հոդվածը, որը կվերանայվի ապահովելու համար Թուրքիայի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի առաջնայնությունը, գրում է «Զաման» թերթը: Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածով էր քրեական պատասխանատվության կանչվել 2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, գրող Ռագիպ Զառակօղլուն Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |