Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել![]() 2 փետրվարի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել: Գործառույթը ավելացվել է Android-ի համար Instagram-ի բետա տարբերակին, գրում է Hi-Tech-ը Droid Life-ի վրա հղումով: Այժմ մի քանի լուսանկար կարող են տեղադրել միայն գովազդատուները, սակայն շուտով այդ գործառույթը հասանելի կլինի բոլորին: Բետա թեստավորման ծրագրի մասնակիցները հայտնաբերել են այդ գործառույթը Android-ի համար բետա տարբերակում: Հավանաբար, iOS-ի համար Instagram-ում այդ հնարավորությունը ևս կներմուծվի: Մի քանի լուսանկար կամ տեսանյութ գրառման մեջ ավելացնելու համար հարկավոր է առաջին նկարի վրա կարճ սեղմումի փոխարեն դիպչել նկարին և մատը պահել դրա վրա: Դրանից հետո հնարավոր կլինի մինչև 10 լուսանկար կամ տեսանյութ ընտրել, ինչպես նաև նույն ֆիլտրը կամ տարբեր ֆիլտրեր օգտագործել և հետո հրապարակել ֆոտոշարով: Օգտատերերը կկարողանան հավանություն տալ ինչպես գրառմանը, այնպես էլ յուրաքանչյուր լուսանկարին առանձին: Սակայն, դեռևս գործառույթն ամբողջական չի աշխատում բետա տարբերակում: Ֆոտոշարը հրապարակելիս հավելվածը սխալով փակվում է: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |