ԱՄՆ. Պատժամիջոցները կգործեն, քանի դեռ ՌԴ-ն չի վերադարձրել Ղրիմը![]() 3 փետրվարի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային: Հեյլին նաև մեղադրել է ՌԴ-ին Ուկրաինայի արևելքում «ագրեսիվ գործողությունների» մեջ, որտեղ վերջին օրերին սաստկացել են շփման գծին հարակից բնակավայրերի գնդակոծությունները: «Մենք իրոք ցանկանում ենք բարելավել ՌԴ հետ հարաբերությունները: Սակայն աղետալի վիճակն Ուկրաինայի արևելքում պահանջում է, որ ՌԴ գործողությունները հստակ ու կոշտ դատապարտվեն»,-ասել է Հեյլին ՄԱԿ ԱԽ-ում իր առաջին ելույթում: Հեյլին ասել է, որ Վաշինգտոնը նախկինի պես Ղրիմն Ուկրաինայի մաս է համարում` կոչ անելով Ռուսաստանին վերջ դնել թերակղզու օկուպացիային: Անդրադառնալով Հեյլիի ելույթին` ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին: Փետրվարի լույս 3-ի գիշերը համազարկային ռեակտիվ համակարգերից Դոնեցկի Կալինինի շրջանի գնդակոծման հետևանքով 2 մարդ է զոհվել, 13-ը վիրավորվել է: Դոնեցկը հրթիռակոծվել է «Ուրագան» և «Գրադ» համակարգերից: Ուկրաինայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին մեղադրեց «ռուսական ահաբեկչական ուժերին» իրավիճակը Դոնբասում սրելու մեջ: Ըստ Կիևի, հենց ՌԴ ԶՈւ-ն է գնակոծում տարածաշրջանը վերջին օրերին: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն նամակ է հղել ՄԱԿ-ին` պահանջելով ՌԴ-ից «դադարեցնել մարտական գործողություններն Ուկրաինայի արևելքում և պահպանել հրադադարը»: ՌԴ-ն իր հերթին կոչ է անում Ուկրաինային «դադարեցնել զինված սադրանքները Դոնբասում և պահպանել հրադադարի ռեժիմը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |