Գիտնականները պարզել են, թե որքան կարելի է աշխատել շաբաթվա ընթացքում առանց առողջությանը վնասելու![]() 3 փետրվարի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի գիտնականները պարզել են, թե առավելագույնը քանի ժամ կարելի է աշխատել շաբաթական առողջությունը պահպանելու համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Social Science & Medicine հանդեսում: Առողջ ապրելակերպի համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական աշխատել 39 ժամից ոչ ավելի: Եթե այդ ժամանակն ավելին է, ապա, ըստ փորձագետների, դա կարող է հոգեբանական և ֆիզիկական խախտումներ առաջացնել, քանի որ մարդը չի կարողանա պատշաճ ժամանակ տրամադրել իրեն` մասնավորապես, սննդի և հիգիենայի առումով, գրում է Lenta.ru-ն Ավստրալիայի ազգային համալսարանի վրա հղումով: Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել` վերլուծելով ավելի քան 8000 ավստրալացիների աշխատանքային օրվա տևողությունը և նրաց առողջական վիճակի մասին տվյալները: Մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել աշխատաժամերը 24-65 տարեկան քաղաքացիների մոտ 2/3-ին, որոնք շաբաթական 40 ժամից ավելի են աշխատում: Հեղինակները հատկապես շեշտում են կանանց ծանրաբեռնվածությունը, որոնց մեծ մասը նաև տնային աշխատանք է կատարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |