Ֆրանսուա Հոլանդ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վաղ թե ուշ կհաստատվեն դիվանագիտական հարաբերություններ 6 սեպտեմբերի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության պատվիրակությանը` կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի գլխավորությամբ: ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ այդտեղ զգալի ներդրում ունի հենց սոցիալիստական կուսակցությունը: Ֆրանսուա Հոլանդը, ներկայացնելով այցի նպատակը, ասաց, որ Հայաստանը Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների համար հատուկ նշանակություն ունի, ինչի վառ ապացույցն են Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի այցը Հայաստան, Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությանը` Ֆրանսուա Հոլանդը տեղեկացրեց, որ իր գլխավորած կուսակցությունը կողմ է անդամակցության բանակցությունների շարունակմանը եւ գտնում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտադիր է Թուրքիայի համար, <Հայաստանի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը օր առաջ պետք է տեղի ունենան»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |