ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի նախատեսվում 6 սեպտեմբերի 2007 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխություն չի նախատեսվում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայկական կողմը ներկա դրությամբ աշխատում է, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի բանակցային գործընթացին»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը դեռ իրեն չի սպառել:«Բաքուն բոլոր ուժերով խոչընդոտում է ԼՂՀ մասնակցությանը բանակցային գործընթացին, սակայն որքան շուտ Ղարաբաղը նստի բանակցային սեղանի շուրջ, այնքան լայն հնարավորություններ կբացվեն խնդրի կարգավորման համար»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ աշխատանքային բնույթ էր կրում, սակայն նոր առաջարկություններ առաջ չեն քաշվել: «Մենք միայն պայմանավորվել ենք միջնորդների այցելության ժամկետների մասին տարածաշրջան»,- ասել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |