Փաստաբան. ՄԻԵԴ-ն ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին![]() 4 փետրվարի 2017 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որի նախնական տարբերակը հունվարի 18-ին ուղարկվել էր ՄԻԵԴ: Այս մասին ասել է Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը, հայտնում է Aysor.am-ը: «Մենք նախնական էինք դիմել դատարան՝ առանց սպառելու ներպետական բոլոր ատյաները, դրա համար էլ մտավախություն կար, բայց ՄԻԵԴ-ի կողմից էլեկտրոնային գրություն ենք ստացել, որով հիմնական բողոքն է ուզել: Կարևորն այն է, որ բողոքը չեն մերժել», - ասել է փաստաբանն՝ ընդգծելով, որ բողոքն առաջիկա օրերին կուղարկվի ՄԻԵԴ: Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգությունների հրահրում): Ղուկասյանը անազատության մեջ է 2016-ի հուլիսի 30-ից: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |