ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը ՄԻՊ-ի՝ գերեվարված ադրբեջանցուն այցելելու մասին. «Աշխարհը կարող է միայն ծափահարել»![]() 4 փետրվարի 2017 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անդրադարձել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպմանը: «Աշխարհը կարող է միայն ծափահարել, երբ ձերբակալվածին վերաբերվում են հարգանքով: Կարծում եմ, որ դա պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը թվիթերյան իր միկրոբլոգում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին դիվերսիոն փորձի ժամանակ գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված լուսանկարում երևում է սեղանին դրված գրքույկը։ Պաշտպանը հավաստիացրել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ: Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հուսեյնզադեին: Բաքուն, անդրադառնալով փետրվարի 1-ին ադրբեջանցի դիվերսանտի գերեվարմանը ԼՂՀ ՊԲ կողմից, փորձում է հրաժարվել նրանից` հայտարարելով, թե վերջինս որպես կարգազանց զինծառայող, զորացրված է Ադրբեջանի ԶՈւ շարքերից և այժմ հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |