Թրամփ. Իրանը թիվ 1 ահաբեկչական պետությունն է![]() 6 փետրվարի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը թիվ 1 ահաբեկչական պետությունն է»: «Իրանը բոլորովին չի հարգում մեր երկիրը: Դա թիվ մեկ ահաբեկչական պետությունն է: Այդ երկիրը միջոցներն ուղղում է սպառազինության վրա»,-ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: ԱՄՆ նախագահը խոստացել է գործել Թեհրանի հարցում պատժամիջոցների դիրքից: «Մենք արդեն սկսել ենք դա անել»,-ասել է նա, հայտնում է ՌԱԻ Նովոստին: Թրամփը նշել է նաև, որ չի զգուշացնելու նախապես իր գործողությունների մասին: «Ես միշտ քննադատել եմ նախագահ Օբամային զորքերը Մոսուլ կամ մեկ այլ վայր տեղափոխելու մասին նախապես հայտնելու համար: Նրանք նշում էին օրն ու ժամը: Ես երբեք չեմ հավատեցել դրան»,-ասել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Իրանն ահաբեկչության գլխավոր հովանավորներից մեկն է: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման:Սահմանփակումները վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների ծրագրի մշակմանը կամ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական հեղափոխության պաշտպանների» կորպուսին: Չնայած, որ ԱՄՆ-ն պարտավորվել էր չեղարկել միջուկային ծրագրով Իրանի դեմ գործող պատժամիջոցները, Թեհրանի դեմ գործող մյուս պատժամիջոցները պահպանվում են: Իրանը հայտարարում է, որ դա խախտում է միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի էությունը: Վաշինգտոնը համամիտ չէ դրան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |