Պաշտպանության փոխնախարարը՝ արտակարգ իրավիճակների նախարար![]() 6 փետրվարի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի որոշման համաձայն Դավիթ Տոնոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: Մեկ այլ որոշմամբ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ փետրվարի 6-ին նոր նախարարը կներկայացվի ԱԻՆ աշխատակազմին: Նա հավելել է, որ հանդիպումը նախատեսված է ժամը 16:00-ին: Նախարար Արմեն Երիցյանի մահից հետո վարչապետի որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Հայկարամ Մխիթարյանը: ՀՀ պետական և ռազմական գործիչ Դավիթ Տոնոյանը 1991-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997-ին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։ 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ 1994 թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։ 1997 թ. ծառայության է անցել՝ որպես ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։ 1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։ 2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։ 2007-2008 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։ 2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։ 2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |