ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը![]() 6 փետրվարի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը խորհրդարանի ընտրությանը մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ կուսակցության հետ դաշինքով: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, հայտնում է Aysor.am-ը: «Համարում ենք համարձակ դաշինք, որը բավական լուրջ նպատակներ ունի և ապահովել է քաղաքական մաքրությունը: Չեմ բացառում, որ դաշինքը հենց այդպես էլ կկոչվի՝ Կոնգրես-ՀԺԿ», - ասել է նա: Զուրաբյանը տեղեկացրել է, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ տեղում կլինի Ստեփան Դեմիրճյանը: «Մնացած տեղերը դեռ որոշված չեն, և նման խոսակցություն էլ դեռ չի եղել», - ընդգծել է Զուրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |