Շախմատի կանանց ԱԱ-ին կմասնակցեն Դանիելյանն ու Մկրտչյանը![]() 6 փետրվարի 2017 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա կանանց շախմատի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Առաջնությանը մասնակցում է 64 շախմատիստուհի, որոնց թվում նաև Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը։ Փետրվարի 11-ին մեկնարկող 1-ին տուրում նրանք կմրցեն համապատասխանաբար Պադմինի Ռութի և Նի Շիցյունի հետ, գրում է Armchess.am-ը: Մրցաշարը կտևի մինչև մարտի 4-ը, կանցկացվի նոկաուտ համակարգով։ Մասնակիցները կհանգստանան միայն փետրվարի 26-ին։ Կանանց շախմատի աշխարհի առաջնության խաղերի մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 16։30-ին, որոնց ուղիղ միացմամբ կարող եք հետևել հետևյալ հղումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |