Վրաստանի նախագահ. ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են![]() 7 փետրվարի 2017 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և ՌԴ հետ հարաբերությունները «ռազմավարական համբերության» ռեժիմում են: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նույն ռեժիմում են, ինչ նախկինում, այսինք` ռազմավարական համբերության ռեժիմում, որն ունի իր բարդ կողմերը: Ես նկատի ունեմ ռազմավարական համագործակցության մասին այն համաձայնագրերը, որոնք ձևակերպվել են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի հետ և դրանք շատ խնդրահարույց են: Մենք խոսում ենք այդ մասին բոլոր միջազգային հարթակներում»,-ասել է Մարգվելաշվիլին «Իբերիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: Հայտարարվել էր, որ 2017-ի փետրվարի սկզբին Պրահայում տեղի կունենա Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հանդիպումը: Ըստ Վրաստանի ներկայացուցչի, Թբիլիսին պատրաստ է շարունակել երկխոսությունը գործնական հարցերի շուրջ, ինչպես նաև ժնևյան միջազգային բանավեճերը: Նա նաև նշել է, որ վրացական կողմն «ունի քաղաքական կամք և պատրաստակամություն»: Ռուս-վրացական դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008թ. օգոստոսյան 5-օրյա պատերազմից հետո մի կողմից Վրաստանի և մյուս կողմից Հարավային Օսեթիայի, Աբխազիայի ու ՌԴ միջև: Օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սեպտեմբերի 2-ին Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, արգելակվեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: Երկխոսությունը ՌԴ և Վրաստանի միջև վարում են Վրաստանի նախագահի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գխով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |