ԼՂՀ իշխանությունների հիմնական նպատակը պաշտպանունակ եւ քաղաքականապես կայուն պետություն ստեղծելն է 8 սեպտեմբերի 2007 - 14:21 AMT PanARMENIAN.Net - «Կառավարման գլխավոր նպատակ է դիտվելու պաշտպանունակ, սոցիալապես արդար, տնտեսապես զարգացած եւ քաղաքականապես կայուն պետությունը: Իսկ նման պետության ամրապնդումն, իր հերթին, մեծապես կախված է երիտասարդ սերնդի, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող խավերի հոգսերի ու կարիքների նկատմամբ մեր այսօրվա վերաբերմունքից: Այս ասպարեզում իշխանությունների անելիքները շատ են»,-Ստեփանակերտում պաշտոնակալման առիթով իր ելույթում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, առաջնորդվելով երկրի Հիմնական օրենքի տառով եւ ոգով, մենք պետք է շարունակենք կերտել մի պետություն, որը պաշտպանելով իր քաղաքացիների շահերը, առանձնակի հոոգածություն կցուցաբերի նաեւ հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ: «Մեր հանրապետության առաջընթացի տեմպերը լուրջ խթան կարող են ստանալ ԼՂՀ միջազգային ճանաչման պարագայում, որը մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է: Դա բխում է նաեւ տարածաշրջանի շահերից: Քանի դեռ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորված չեն, ԼՂՀ զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն արժանի հակահարված տալ մեր պետության եւ ժողովրդի անվտանգության դեմ ցանկացած ոտնձգության: Այս իրողության գիտակցումով` Հանրապետության պաշտպանունակության բարձրացման, բանակաշինության եւ զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների առաջնահերթ լուծման հետ կապված հարցերը մշտապես եղել եւ լինելու են ուշադրության կենտրոնում»,-նշել է Բ.Սահակյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |