Ավստրալիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ թեկնածուները հայտարարում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին10 սեպտեմբերի 2007 - 13:45 AMT PanARMENIAN.Net - «Ես միանշանակորեն եւ հրապարակայնորեն կաջակցեմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, եթե ընտրվեմ Ավստրալիայի կառավարության անդամ»,-հայտարարել է Ավստրալիայի Աշխատավորական կուսակցությունից խորհրդարանի պատգամավորության թեկնածու, ABC լրագրող Մաքսին Մըքքյուն Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը (ANC Australia): «Դա իմ դիրքորոշումն է եղել, երբ ես աշխատել եմ ԶԼՄ-ներում, եւ իմ դիրքորոշումն է շարունակում մնալ այսօր: Ավստրալիայի հայ համայնքը հոգեհարազատ է ինձ եւ ես կաշխատեմ, որպեսզի երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է նա: ANC Australia-ի նախագահ Վարանդ Մկրտչյանի խոսքերով, Ավստրալիայի 4000-հազարանոց հայ համայնքը սպասում է մյուս թեկնածուների, ներառյալ վարչապետ Ջոն Հովարդի, դիրքորոշման հստակեցմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Հայոց ցեղասպանության ճանաչումը նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանն ուղղված առաջին քայլն է: Տիկին Մըքքյուն բարձր բարոյական նշաձող է սահմանել, անկեղծորեն հայտնելով իր հայացքներն այդ կարեւոր մարդասիրական հարցի շուրջ»,-ընդգծել է Մկրտչյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |