ԶԼՄ-ներ. Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանի ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց համարելու հարցը![]() 8 փետրվարի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է իրանական Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելու առաջարկությունը: ԱՄՆ պաշտոնյաները, որոնք ծանոթ են իրավիճակին, հայտնում են, որ ԱՄՆ որոշ կառավարական հաստատություններ քննարկում են այդ առաջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը Իրանի ԶՈւ մաս է կազմում: Այդ կորպուսի շրջանակներում, բացի կանոնավոր զորամիավորումներից, գործում են հատուկ նշանակության «Կոդե» և «Բասիջ» (ժողովրդական աշխարհազորայիններ) ուժերը, որոնք ուսուցանված պահեստայիններ են: Կորպուսն ակտիվ մասնակցություն է ունեցել իրանա-իրաքյան պատերազմին, մասնակցել է «Հեզբոլլահի» ստեղծմանը: Դեռ հայտնի չէ կստորագրի արդյոք Թրամփն այդպիսի հրամանագիր: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը: «Նոր վարչակազմն Իրանը դիտարկում է որպես առավել մեծ վտանգ ԱՄՆ շահերին և միջոց է փնտրում իրավիճակը սրելու համար»,-մեջբերել է գործակալությունն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը: Թրամփի երդմնակալությունից հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները սրվեցին: Հունվարի 29-ին Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ փորձարկեց: Ի պատասխան Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |