Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության մասին իտալացի պատմաբանի գրքի շնորհանդեսը10 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Մոսկվայում Մ.Ռուդոմինոյի անվան օտար լեզվով գրականության համառուսաստանյան պետական գրադարանի Մեծ դահլիճում տեղի կունենա իտալացի հեղինակ Ջովաննի Գուայտայի «Շեյխ Ֆայեզ էլ-Հուսեյնը Հայոց ցեղասպանության մասին. Իսլամը անմասն է նրանց արարքներին» գրքի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, առաջին անգամ ռուսերեն լեզվով կներկայացվեն Թուրքիայում Հայոց ցեղասպանության ականատես` սիրիացի արաբ բեդվին Ֆայեզ էլ-Հուսեյնի վկայությունները: Իր հիշողությունները նա գրել է 1916 թվականին, երբ դեռեւս թարմ էին հիշողության մեջ տեսած ողբերգության մանրամասները: Որպես մահմեդական, էլ-Հուսեյնը ցանկացել է պաշտպանել իսլամը եւ ցույց տալ, որ կատարված հանցագործությունները հակասում են իսլամի հիմունքներին, որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում երիտթուրքերի կառավարությունը: Գրքի հեղինակ իտալացի գրող եւ պատմաբան Ջովաննի Գուայտան նախաբան է գրել, ինչպես նաեւ զետղել է աղբյուրագիտական եւ տեքստաբանական բնույթի մանրամասն պատմագիտական մեկնաբանություններ: Շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների մասին ելույթներով հանդես կգան դիվանագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիական, վերլուծական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |